Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին ըմբռնումով մոտենալ թուրքական հնարավոր գործողությանը Սիրիայում


Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին ըմբռնումով մոտենալ թուրքական հնարավոր գործողությանը Սիրիայում

  • 02-12-2022 12:11:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրքիայի  պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԱՄՆ-ին կոչ է արել  ըմբռնումով վերաբերվել Սիրիայում Անկարայի հնարավոր ռազմական գործողությանը։ Կոչը հնչել է, երբ Վաշինգտոնը քննադատել է թուրքական իշխանություններին ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար։
 
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, նախարարը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ։ Զրույցի ընթացքում Աքարն ընդգծել է, որ գործողությունների միակ թիրախը ահաբեկիչներն են, և թուրք զինվորականները չեն վնասի կոալիցիոն ուժերին կամ խաղաղ բնակչությանը։
 
Al Jazeera-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիան վերջնաժամկետ է ներկայացրել «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին»՝ Հալեպ նահանգում գտնվող Թել Ռիֆաթ, Մանբիջ և Այն ալ Արաբ քաղաքներից դուրս գալու համար:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը