Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային


Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային

  • 02-12-2022 14:19:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2022 թվականի դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային: 
 
Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթող Մալենան:
 
400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին: 
 
Նամականիշի վրա նաև պատկերված է «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը, ինչպես նաև՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: 
 
Հարկ է նշել, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին:
 
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը հաղթանակ է տարել երկու անգամ: 2010 թվականին Հայաստանին հաղթանակ է բերել Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով, իսկ 2021 թվականին երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Մալենան իր «Քամի, քամի» երգով:
 
 
Թողարկման օրը` 02 դեկտեմբերի 2022թ.
Դիզայնը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 15 000 հ.
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն