Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը վայր չի դնի


Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը վայր չի դնի

  • 02-12-2022 15:13:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չի թաքցնում, որ իր մանդատը վայր դնելու քննարկում եղել է, սակայն հավելում է, որ ՀՅԴ գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին:
 
«Դաշնակցության մեջ անհատական, անձնական որոշումներն այլևս չկան, երբ կա Գերագույն մարմնի որոշում: Հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու: Եթե դնեի, դնելու էինք բոլորս: Եթե որոշել ենք, որ մասնակցում ենք, մասնակցում ենք բոլորս: Ընդդիմությունն այսօր ունի իր օրակարգով արտահերթ նիստ, և ես եկել եմ նիստին մասնակցելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սաղաթելյանը:
 
Անդրադառնալով դաշինքի ներսում տարաձայնությունների վերաբերյալ հարցին՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը իր հայտարարությունը տարածել է, «Հայաստան» դաշինքն էլ դրան պատասխանել է. «Ես որևէ այլ մեկնաբանություն չունեմ: Ամեն ինչ եղել է հրապարակային»,- ասաց Սաղաթելյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play