ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին


ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

  • 28-12-2022 13:16:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
 
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play