ՀՈւՆՎԱՐԻ 8-Ը` Հայաստանում ոսկրածուծի դոնորի օր


ՀՈւՆՎԱՐԻ 8-Ը` Հայաստանում ոսկրածուծի դոնորի օր

  • 09-01-2023 10:45:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի Դոնորների Միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի Դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ: 2006 թ-ին հավատարմագրվել է Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) կողմից։ Գործունեության 23 տարիների ընթացքում այս անձնվեր գործին են անդամագրվել ավելի քան 33.500 դոնորներ, որոնցից մոտ 10000–ը` Սփյուռքից (Միացյալ Նահանգներ,  Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան և այլն):
 
Մինչ  օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած  6853  հիվանդի հետ նախնական համընկնող 6547 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 39-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
 
Երիկամի փոխպատվաստման հետազոտություն` 200-ից ավել
Պորտալարերի և պորտալարային արյան սառեցում` 273
Իմունոֆենոտիպավորում` 300-ից ավել
Ավելի քան 3000 HLA անտիգենների որոշում աուտոիմուն հիվանդությունների ախտորոշման համար
 
Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում, փրկել մեկ կյանք: 
Դոնոր կարող են դառնալ 18-ից 50 տարեկան բոլոր կամավորները
 
Դոնորագրվեք, ունեցեք հնարավորություն՝ փրկելու կյանքեր
 
+374-10-208311 / +374-10-208312
 
Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք, 3-րդ հարկ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play