Քալըն․ «F-16-երի մատարակարման հարցում նախապայմանների ի հայտ գալու դեպքում այլընտրանքային լուծումներ կորոնենք»


Քալըն․ «F-16-երի մատարակարման հարցում նախապայմանների ի հայտ գալու դեպքում այլընտրանքային լուծումներ կորոնենք»

  • 01-02-2023 15:16:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի պնդմամբ, եթե ամերիկյան Կոնգրեսը F-16 կործանիչների մատակարման հարցում Անկարայի առջև նախապայմաններ դնի, մասնավորապես, պահանջի հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը, «Թուրքիան ստիպված կլինի այլընտարնաքային լուծումներ որոնել»։
 
«Մենք Կոնգրեսի կողմից առաջ քաշվող նման նախապայմանների մասին լսել ենք։ Ամերիկյան վարչակազմը, սակայն, պնդում է, որ գործադիր իշխանությունը նման պահանջ կամ ցանկություն չունի», - Hurriyet-ի փոխանցմամբ, հայտարարել է Քալընը։
 
Թուրք պաշտոնյան չի բացառել ամերիկյան ռազմական օդանավերի մատակարումները արգեափակելու փորձերը։
 
«Եթե որոշ սենատորներ, օրինակ, Ռոբերտ Մենենդեսը, առաջ քաշեն այս նախապայմանը, բայց դրա հետ մեկտեղ դրականորեն արձագանքեն Հունաստանին F-35 օդանավերի մատակարարմանը, դա ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև չեզոքության պահպանման խախտում կնշանակի», - հայտարարել է Քալընը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը