Պատգամավորը մեկնաբանել է՝ ինչու Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհված զինծառայողների դեպքով սգո օր չի հայտարարվել


Պատգամավորը մեկնաբանել է՝ ինչու Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհված զինծառայողների դեպքով սգո օր չի հայտարարվել

  • 01-02-2023 15:52:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ.«Խնդրում եմ օրակարգ չմտցնել այդ հարցը, որ, տեսե՛ք, սգո օր չհայտարարվեց: Մենք հենց հիմա գտնվում  ենք հիբրիդային պատերազմի մեջ, և ամեն պահ տարածաշրջանում և Հայաստանի հանրապետությունում կարող է լինել պատերազմական իրավիճակ»:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով 15 զինվորի զոհվելուց հետո սգո օր չհայտարարվեց:
 
«Դա և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, այո՛, Կառավարությունը սգո օր չհայտարարեց, և վստահ եմ, որ այդ հանգամանքները բավականին հիմնավոր են»,- հավելեց նա:
 
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը