Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
20-03-2023 18:53:56 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին:
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ: