Արևմուտքը փորձում է կռիվ գցել Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Սերգեյ Լավրով


Արևմուտքը փորձում է կռիվ գցել Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Սերգեյ Լավրով

  • 20-03-2023 19:34:24   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Արևմուտքը փորձում է կռվեցնել Ռուսաստանին և Հայաստանին։ Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Այսօր խոսել ենք Հարավային Կովկասում նկատվող մտահոգիչ միտումների մասին։ Մենք տեսնում ենք որ, եկեք իրերն իրենց անունով կոչենք, Ռուսաստանն ու Հայաստանը կռվեցնելու՝ Արևմուտքի անթաքույց ցանկությունը։ Փորձեր են կատարվում խաթարել անվտանգության տարածաշրջանային ճարտարապետությունը», - հայտարարել է նա։
 
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, Արևմուտքին մտահոգում են ոչ թե տարածաշրջանում գտնվող պետությունների, այլ իր աշխարհաքաղաքական եսասիրական շահերը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը