Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և անմիջապես կփոխարինվեն նորերով. քաղաքապետարան


Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և անմիջապես կփոխարինվեն նորերով. քաղաքապետարան

  • 23-03-2023 19:39:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատված ծառերը անմիջապես կփոխարինվեն նոր՝ Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ օրեր առաջ քաղաքապետարանում տեղի է  ունեցել մասնագիտական խորհրդատվություն, ոլորտի տարբեր շահագրգիռ մարմինների և նեղ մասնագետների մասնակցությամբ:
 
«Քանի որ Երևանում կան տասնամյակներ առաջ  տնկված ու մասնագիտորեն հիմնավորված ոչ կենսունակ ծառեր, խնդիր է դրված, որպեսզի քաղաքապետարանը փոխարինի, թարմացնի նոր, ավելի կենսունակ և Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով: Եվ դա արվում է ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ, տեղեկացմամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում»,- նշեցին քաղաքապետարանից:
 
Այժմ  քաղաքում կան  մի շարք ծառեր, որոնց արմատային համակարգը գնում է չորացման:
 
«Եվ, ելնելով այդ անհրաժեշտությունից, քաղաքում մեկնարկել է նշված ծառերի փոխարինման պրոցես։ Այդպիսի ծառերը նաև վտանգ են ներկայացնում, քանի որ ուժեղ քամու կարող են շրջվել և մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնել: Հատված ծառերը արմատախիլ կարվեն և անմիջապես կփոխարինվեն նոր ծառերով»:
 
Քաղաքապետարանից ընդգծեցին, որ նաև ուսումնասիրվել են, թե որ ծառատեսակներն են, որ  Երևանի պայմաններում ավելի կենսունակ և դիմացկուն կլինեն ու երկար տարիներ կծառայեն:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play