Բաքուն հերքում է, թե Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ


Բաքուն հերքում է, թե Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ

  • 23-03-2023 20:51:03   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Բաքուն հերքում է տեղեկությունները, թե Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը կանչվել է այդ երկրի արտգործնախարարություն։
 
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել` դրանում տեղեկացնելով, որ Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ։
 
«Հայկական մամուլի տարածած այս լուրը հայկական կողմի հերթական սուտն ու շահարկումն է, որն իրականությանը չի համապատասխանում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը