ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի հետ կապված թիրախների՝ ի պատասխան ամերիկացու սպանության


ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի հետ կապված թիրախների՝ ի պատասխան ամերիկացու սպանության

  • 24-03-2023 10:46:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում Իրանի հետ կապված թիրախների՝ ի պատասխան Միացյալ Նահանգների քաղաքացու սպանության:
 
Ամերիկացի պայմանագրայինը սպանվել է, ևս 5 ամերիկացի զինծառայող` վիրավորվել, երբ կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի հյուսիսարևելյան Ալ-Հասակա քաղաքի մոտ գտնվող կոալիցիայի բազայի սպասարկման օբյեկտին:
 
Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը իրանական է եղել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը