Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Այո', միասին մենք կարող ենք հաղթահարել տուբերկուլոզը». Հայաստանում արձանագրվել է ակտիվ ՏԲ-ի 472 դեպք


Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Այո', միասին մենք կարող ենք հաղթահարել տուբերկուլոզը». Հայաստանում արձանագրվել է ակտիվ ՏԲ-ի 472 դեպք

  • 24-03-2023 10:59:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Այո', միասին մենք կարող ենք հաղթահարել տուբերկուլոզը», ինչը համատեղ ջանքերով նորարար մոտեցումների ներդրում է տուբերկուլոզի (ՏԲ) կանխարգելման և բուժման գործում: 
 
Աշխարհի բնակչության մեկ քառորդը վարակված է տուբերկուլոզով, սակայն ոչ բոլորի` վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ հիվանդությունը։ 
 
2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ ՏԲ-ի 472 դեպք, որից 349-ը՝ թոքային, իսկ 123-ը՝ արտաթոքային։ 
 
Կարևոր է նշել, որ մեր երկրում հասանելի են ՏԲ-ի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները: 
 
Տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման համար մեծ նշանակություն ունի բնակչության իրազեկվածությունը: 
 
Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններ, որտեղ կիրականացվեն  առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play