Ուզբեկստանը Ֆիզուլիում դպրոց է կառուցում


Ուզբեկստանը Ֆիզուլիում դպրոց է կառուցում

  • 24-03-2023 14:40:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուզբեկստանի կառավարությունը Ֆիզուլիում դպրոց է կառուցում, որի բացման արարողությանը անձամբ ներկա կլինի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
 
Ուզբեկստանի նախագահը ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հետ Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է այս տարվա սեպտեմբերին այցելել Ադրբեջան:
 
Նախագահ Միրզիյոևի նախաձեռնությամբ Ուզբեկստանի պետբյուջեի միջոցներով Ֆիզուլիում կառուցվող դպրոցը նախատեսված է 960 աշակերտի համար։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ շինությունը բաղկացած է երկու հարկից և նկուղից, դպրոցը կունենա 40 դասասենյակ, 6 լաբորատորիա, մարզադաշտ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը