Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ


Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ

  • 25-03-2023 19:37:35   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

artsakhpress.am Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
 
Այս մասին ԵԽ նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր մկիրոբլոգում:
 
Գրառման մեջ ասված է.
 
«Մենք քննարկել ենք վերջին իրավիճակը տարածաշրջանում։
 
Շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների հարաբերությունների նորմալացման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը