ՌԴ-ն զգուշացրել է Երևանին ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալու Հայաստանի որոշման հետևանքների մասին


ՌԴ-ն զգուշացրել է Երևանին ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալու Հայաստանի որոշման հետևանքների մասին

  • 28-03-2023 10:47:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանը բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
 
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և օրինականորեն անվավեր «օրդերների» ֆոնին»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
 
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Մոսկվան զգուշացրել է հայկական կողմին Երևանի հնարավոր որոշումների ծայրահեղ բացասական հետևանքների մասին։
 
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է, որ ՄՔԴ-ի նկատմամբ Երևանի պարտավորությունները, որոնք ամրագրված են Հռոմի կանոնադրությամբ, համապատասխանում են երկրի սահմանադրությանը:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաագայում գտնվող դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի «ձերբակալման» հրաման է տվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը