«Տունը իմն է, պետությանը չեմ տալու, ես շատ օրինավոր եմ». Վլադիմիր Գասպարյան


«Տունը իմն է, պետությանը չեմ տալու, ես շատ օրինավոր եմ». Վլադիմիր Գասպարյան

  • 28-03-2023 16:18:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր դեմ ներկայացրած մեղադրանքը որակում է ինչ-որ մի անձի ֆանտազիայի արդյունքը, այն գնահատում՝ շատ վատ։
 
Այսօր տեղի ունեցած դատաքննությունից հետո պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանի եղբոր համար ՊՆ-ից թիկնապահ, վարորդ հատկացրել, Գասպարյանն ասաց․ «Հրամանները ռազմական ոստիկանությունում նախարարությունն էր տալիս, ռազմական ոստիկանությունը չէր տալիս»։
 
Իսկ իր դստեր պրոդյուսերին և դստերը փոխգնդապետի կոչում տալու լուրերը Գասպարյանը չմեկնաբանեց․ «Դատական նիստ է ընթանում, կգաք, կտեսնեք, կլսեք»:
 
Նախկին ոստիկանապետը նաև կոռուպցիա չի տեսնում իր բնակարանի հետ կապված, հարցին՝ պատրա՞ստ է այն վերադարձնել պետությանը, Գասպարյանը վրդովվեց․ «Ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր չէր այդքան շքեղ տուն սարքել, կարելի էր կահույք գնել, ծաղիկ տնկել։ Կոռուպցիա չկա, եթե առանձնատներով է դա որոշվում։ Ես շատ օրինավոր եմ եղել։ Որպես քրիստոնյա՝ հասկացել եմ, որ ներել ու հանդուրժել եմ ամեն տականքի։ Քրիստոնեության մեջ ներելն ու հանդուրժելը սահման ունի»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play