Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար


Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

  • 29-03-2023 10:30:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական «Deutsche Welle» հրատարակության հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և տարածքում ԵՄ առաքելության աշխատանքին:
 
Ռիտերը նշել է, որ թեև շատ հայեր գոհ են առաքելության տեղակայումից, դիտորդներին թույլ չի տրվում մտնել Ադրբեջանի տարածք, ուստի նրանք չեն կարող դիտարկել, օրինակ, հաջորդ հարձակմանը նախապատրաստվող զորքերի տեղաշարժը:
 
Կայքի հոդվածում ասվում է, որ 2020 թվականի հայ-ադրբեջանական հրադադարը փխրուն է, և Հայաստանի խաղաղ բնակիչները վախենում են նոր էսկալացիայից:
 
«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողած է»,- ասել է Ռիթերը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play