ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Հայաստանի և ՀԱՊԿ համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան


ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի՝ Հայաստանի և ՀԱՊԿ համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան

  • 29-03-2023 13:46:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ կապակցությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։
 
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
 
«Հուսով ենք, որ «ով որտեղից է գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, »,- ասել է նա RTVI-ին տված հարցազրույցում։
 
ՌԴ փոխարտգործնախարարը նշեց նաև, որ հայկական կողմի բոլոր մտահոգությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը հանդիսանում է ՀԱՊԿ բարձրագույն մարմինը։ 
 
«Մեր կողմից վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերը, ինչպես նաև ՀԱՊԿ կոլեկտիվի համապատասխան որոշման նախագծով ամրագրված օժանդակության այլ միջոցներ՝ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ»,- ընդգծել է նա։
 
Գալուզինի խոսքով՝ կազմակերպությունը սկսել է ինտենսիվ գործընթաց՝ իրագործելու այն որոշումները, որոնք ընդունվել են անցյալ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ։
 
«Մեծ մասամբ Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ուզում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի բոլոր անդամ երկրներից»,- հավելել է դիվանագետը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը