Ամենաուշը վաղը ճանապարհը ամբողջովին պատրաստ կլինի․ ինչ իրավիճակ է Կոռնիձորում


Ամենաուշը վաղը ճանապարհը ամբողջովին պատրաստ կլինի․ ինչ իրավիճակ է Կոռնիձորում

  • 30-03-2023 15:52:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Կարապետյանի խոսքով՝ գյուղի բնակիչներն արդեն տեղեկացված են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում փակված ճանապարհը շրջանցող Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր նոր ավտոճանապարհի մասին։
 
Այս ֆոնին գյուղում ամեն ինչ կարգին է։
 
«Կոռնիձորով անցնող ճանապարհի մի հատվածը գրունտային է, դա էլ ամենաուշը վաղը պատրաստ կլինի։ Չնայած դրան, ճանապարհը երթևեկելի է, խոչընդոտ չկա։ Կարող են նոր ճանապարհով գյուղացիները գնալ–գալ»,– «Հայկական ժամանակի»  հետ զրույցում ասաց նա։
 
Ըստ Կարապետյանի՝ գյուղացիները նոր փոփոխությանը հարմարվել են, չնայած նրան, որ նախկին ճանապարհով երթևեկելն էլ նրանց համար որէ խնդիր չի առաջացրել։
 
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ժամանակավոր ճանապարհի հատվածում ՊՆ ստորաբաժանումներին կփոխարինեն ՀՀ սահմանապահ զորքերը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը