ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից․ Շուվալով


ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից․ Շուվալով

  • 31-03-2023 14:08:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական ​​պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը կազմակերպության կենտրոնակայանում ՀԱՊԿ-ի ղեկավարող կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո։
 
«Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես ​​պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ օգնություն ցուցաբերել», - Շուվալովի խոսքն է մեջբերում ТАСС գործակալությունը։
 
Շուվալովը հավելել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որն ընթացքի մեջ է։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play