«Երիտասարդ տղան հարձակվի, ձեռքին ինչ-որ բանով, ու հարվածի Վլադիմիր Վարդանյանին․․․». Վահագն Ալեքսանյանի մեկնաբանությունը


«Երիտասարդ տղան հարձակվի, ձեռքին ինչ-որ բանով, ու հարվածի Վլադիմիր Վարդանյանին․․․». Վահագն Ալեքսանյանի մեկնաբանությունը

  • 31-03-2023 15:06:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Վարորդ-պատգամավորը պետք է մանդատը դրած լինի, որ բանը չհասնի նրան, որ դատախազությունը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն բերի խորհրդարան։
 
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր վահագն Ալեքսանյանը՝ Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
 
«Նման խուլիգանություն, նման լկտիություն չի կարելի թույլ տալ, հատկապես, երբ պետական-իրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական տղամարդ պատգամավորներից ներկա են եղել միայն Վլադիմիր Վարդանյանը և Վիգեն Խաչատրյանը։ Ուղղակի փոքրոգի խուլիգանություն է այդ պայմաններում այդպիսի մի բանի դիմել՝ մտածելով՝ դե մեծ մարդիկ են, դժվար կարողանան արձագանքեն կամ իր փախուստից հետո իրեն հասնեն»,-նշեց նա։
 
Պատգամավորի խոսքով՝ տեղյակ չէ, որ ընդդիմադիր խբակցության պատգամավորները զրուցել են իրենց հետ, միգուցե Սեյրան Օհանյանը եկած ու զրուցած լինի, բայց հենց Մհեր Սահակյանը չի եկել։
 
Վահագն Ալեքսանյանը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը, երևի թե, այժմ պատասխանում է քննիչների հարցերին։
 
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել»։
 
Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ Մհեր Սահակյանը տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ Վլադիմիր Վարդանյանը բուժօգնություն է ստացել հիվանդանոցում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը