ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. մեկ զինծառայող է զոհվել


ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. մեկ զինծառայող է զոհվել

  • 01-04-2023 11:14:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: 
 
Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային  զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: 
 
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
ՀՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play