Հասանովը «սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ» հանձնարարականներ է տվել


Հասանովը «սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ» հանձնարարականներ է տվել

  • 01-04-2023 13:06:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ իր ձևակերպմամբ «ազատագրված տարածքներում» և «վերահսկողության տակ վերցված նոր բարձունքներում» «սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ» հանձնարարականներ է տվել։
 
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մեկնաբանելով ադրբեջանական բանակի «հաջող գործողությունների հետ չհամակերպվողների հայտարարությունները»՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի իրենց հետ խոսել սպառնալիքի լեզվով»։ Համաձայն նախարարության հաղորդագրության՝ Հասանովը նշել է, թե «ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանն աջակցող երկրների զինվորականների զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»:
 
Ըստ էության, նրա այս հայտարարությունն արձագանք է իրանական կողմի վերջին հայտարարություններին։
 
Իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Քանանին ավելի վաղ հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար: Քանանին նաև պնդել է, որ Թեհրանը «չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրությունների նկատմամբ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը