Թեհրանը Բաքվին ևս մեկ անգամ կոչ է արել հստակեցնել Իսրայելի մտադրությունները


Թեհրանը Բաքվին ևս մեկ անգամ կոչ է արել հստակեցնել Իսրայելի մտադրությունները

  • 01-04-2023 13:09:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանաանին Ադրբեջանին կոչ է արել հասկանալ Իսրայելի իրական մտադրությունները:
 
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Քանաանին անդրադարձել է ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում Իսրայելի արտգործնախարարի հնչեցրած մտքերին՝ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համաձայնագրի մասին։
 
«Մենք խնդրել ենք Ադրբեջանի կառավարությանը բացատրել սիոնիստական վարչակարգի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը փորձել է չպատասխանել եւ դրա փոխարեն հանդես է եկել Իրանի հասցեին նոր մեղադրանքներով»,- գրել է նա ու նշել, որ լռելը այդ հայտարարություններին անուղղակիորեն հավանություն տալ է նշանակում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play