Մեկ զոհ և յոթ վիրավոր. Կոտայքի մարզում մրցումների մեկնող մարզիկները վթարի են ենթարկվել


Մեկ զոհ և յոթ վիրավոր. Կոտայքի մարզում մրցումների մեկնող մարզիկները վթարի են ենթարկվել

  • 27-05-2023 13:54:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արտաշատից դեպի Գառնի մրցումների մեկնող մարզիկները մայիսի 27-ին վթարի են ենթարկվել: Վթարի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր:
 
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 
 
«Երկու մեքենա՝ մեկը «Վազ 2106», իսկ մյուսն այլ մակնիշի, բախվել են: «Վազ 2106»-ում են եղել մարզիկներն ու մարզիչները: Նրանք Արտաշատից դեպի Գառնի գնալիս են եղել՝ մրցումների մասնակցելու նպատակով»,- նշեց Աբրահամյանը:
 
Նրա խոսքով՝ մահացել է մարզիկներից մեկի հայրը, որը նաև մարզիչ է եղել: «Մարզիկներից երկուսի վիճակը ծանր է:
 
Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակված: Այս պահին քննչական նախնական գործողություններ են կատարվում:
 
Այն, ինչ հաղորդում եմ, նախնական տվյալներ են»,-շեշտեց Աբրահամյանը:
 
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» մեքենայի մեջ, բացի վարորդից, ևս վեց հոգի է եղել: «Մեկ զոհ և յոթ վիրավոր կա:
 
Վիրավորների թվում է նաև մյուս մեքենայի վարորդը»,-ընդգծեց Գոռ Աբրահամյանն ու հավելեց՝ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն այլ մանրամասներ կհաղորդի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play