4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ շտապ անհրաժեշտ է արյուն


4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում․ շտապ անհրաժեշտ է արյուն

  • 27-05-2023 22:31:00   | Հայաստան  |  Հասարակություն

«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:
Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի ԱՐՅՈՒՆ:
Արյուն կարող են տալ.
 
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
 
լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
 
լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):
 
Դեղնախտ երբևէ չտարած
 
Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:
 
Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց): Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play