Հայաստանը ժողովրդավարության առումով տարածաշրջանում մի պայծառ կետ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան


Հայաստանը ժողովրդավարության առումով տարածաշրջանում մի պայծառ կետ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

  • 31-05-2023 11:52:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ-ն ժողովրդավարության առումով տարածաշրջանում մի պայծառ կետ է։
 
Այս մասին այսօր տեղի ունեցած Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Դեսպանը նախ գովեստի խոսքեր ուղեց հայ ժողովրդին՝ ժողովրդավարության անսասան հանձնառության համար՝ ի հեճուկս անվտանգային դժվարություններին։
 
«ԱՄՆ–ն ձեր կողքին է դեպի ավելի բաց, բարեկեցիկ անվտանգային ապագա։ ԱՄՆ–ում մենք կարևորում եք մարդու իրավունքները, ոչ թե այն նպատակով,  որ ցանկանում ենք դատել մյուսների գործունեությունը, այլ հաշվի ենք առնում մյուսների դասերը։ Ինչպես պետքարտուղար Բլինքենն է ասել՝ այս մարտահրավերներին դիմակայելու ու մեր թերություններն իմանալու մասին, սրանով է, որ տարբերվում ժողովրդավարությունը որպես կառավարման մյուս ձև»,– ասաց նա։
 
Վերջինիս նշեց, որ շատ հպարտ է ԱՄՆ–Հայաստան աշխատանքներով․ «Ես անչափ հպարտ եմ այն աշխատանքով, որ մենք իրականացնում ենք միասին ՀՀ–ում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Մենք քայլեր ենք ձեռնարկում վերացնելու խտրականությունն ու խաթանում ենք մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունն ու բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց դիրքից»։
 
Դեսպանն ընդգծեց՝ ԱՄՆ–ն աջակցում է ՀՀ–ի ջանքերին պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարության գործընթացների նկատմամբ։
 
«Մենք միասին աշխատում ենք մամուլի ազատությունը խթանելու ուղղությամբ, ապահովելու տեղեկատվության ազատությունն ու խոսքի ազատությունը։ Մեն նաև կառուցում ենք առավել դիմակայուն հիմքեր ժողովրդավարության համար՝ խթանելով քաղաքացիական կրթությունն ու խրախուսելով ՀՀ–ի առավել ամուր քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներգրավվածությունը։ Միասին մենք կարող են հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը գերակայում են»,– ասաց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play