«Հուսով եմ, ականատես կլինենք երկկողմ համագործակցության ընդլայնմանը»․ Ռաիսին՝ Ալիևին


«Հուսով եմ, ականատես կլինենք երկկողմ համագործակցության ընդլայնմանը»․ Ռաիսին՝ Ալիևին

  • 31-05-2023 12:15:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հույս է հայտնել, որ Թեհրանի և Բաքվի միջև համագործակցությունը կընդլայնվի։
 
«Հաշվի առնելով մեր երկրների լայն ներուժը, հուսով եմ, որ մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության և հարաբերությունների հետագա ընդլայնմանը՝ ելնելով մեր ժողովուրդների փոխադարձ շահերից», - ասել է Իրանի ղեկավարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձում, որը Ադրբեջանում նշվում է մայիսի 28-ին։
 
Ըստ Ռաիսիի՝ «Ադրբեջանն առանձնահատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ»։
 
«Մեր երկրների մահմեդական ժողովուրդների ընդհանուր պատմությունը, նրանց միջև անքակտելի կրոնական և մշակութային կապերը համարվում են շատ արժեքավոր ներդրում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,- գրել է Իրանի նախագահը։
 
«Այդ շրջանակներում Իրանը միշտ լիովին աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է Ռաիսին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play