Հայաստանի ոստիկանապետին են փոխանցվել ոստիկանների ոչ<br /> իրավաչափ գործողությունների մասին փաստող տեսասկավառակներ<br />


Հայաստանի ոստիկանապետին են փոխանցվել ոստիկանների ոչ
իրավաչափ գործողությունների մասին փաստող տեսասկավառակներ

  • 19-01-2009 18:00:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ուղղած դիմումին կից ներկայացրել է երեք տեսասկավառակ, որոնք փաստում են ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողությունները: Նկատի ունենալով, որ դիմումում բարձրացված հարցերի ըստ էության լուծումը ենթակա է ոստիկանության իրավասությանը, Ա.Հարությունյանը բողոքում նշված փաստերի ստուգման եւ լուծման նպատակով ՀՀ ոստիկանապետի քննարկմանն է փոխանցել Լ.Զուրաբյանի դիմումը` համապատասխան ընթացք տալու համար: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման արդյունքների մասին պաշտպանը խնդրել է գրավոր տեղեկացնել ինչպես իրեն, այնպես էլ Լ.Զուրաբյանին:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play