ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք, ականատես եղել սահմանին տիրող լարված իրավիճակին


ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք, ականատես եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

  • 08-06-2023 14:55:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
 
Դեսպանը նաև այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։
 
«Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- նշել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը