Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքներին աջակցությունը կշարունակվի


Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքներին աջակցությունը կշարունակվի

  • 08-06-2023 16:00:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը: Այդ մասին որոշումը հաստատվել է Կառավարության՝ հունիսի 8-ի նիստին:
 
Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը։
 
Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այդ անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով կհատկացվի լրացուցիչ 6 մլն դրամ: Արդյունքում սոցիալական աջակցություն կտրամադրվի 10 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին մայիս և հունիս ամիսների համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը