Կրակոցներ Ստեփանակերտում․ տեղեկություններ կան, որ Բաքվի զինյալները ներխուժել են քաղաք


Կրակոցներ Ստեփանակերտում․ տեղեկություններ կան, որ Բաքվի զինյալները ներխուժել են քաղաք

  • 21-09-2023 12:14:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ստեփանակերտում գտնվող անձանցից տեղեկություններ են ստացում, որ քաղաքում կրակոցների ձայներ են լսվում։
 
«Չենք հասկանում ինչ վիճակ ա, լսում ենք կրակոցներ, ծայրամասի բնակիչներին ասել են՝ տնից գնացեք ներքև»,-հայտնում են Ստեփանակերտից։
 
«Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա  նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել», հայտնում են Ստեփանակերտից։
 
Այլ աղբյուրներ հայտնում են, որ Բաքվի զինվորականները կրակոցներով ներխուժել են Ստեփանակերտ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը