Կովկասում գլխավորը երրորդ կողմերի ներկայությունից խուսափելն է. Պեսկովը՝ ԼՂ մասին


Կովկասում գլխավորը երրորդ կողմերի ներկայությունից խուսափելն է. Պեսկովը՝ ԼՂ մասին

  • 25-09-2023 16:02:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կշարունակի աշխատել հայ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
 
ԼՂ–ում իրավիճակի կարգավորման հարցում գլխավորն այն է, որ հնարավոր լինի խուսափել Կովկասում երրորդ կողմերի ներկայացվածությունից, որոնք խաղաղարար ներուժ չունեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Գլխավորն այն է, որ պետք է ամեն կերպ խուսափել Կովկասում երրորդ կողմերի փորձերից, որոնք ապարդյուն, առանց միջնորդական համար առկա ներուժի ուզում են ամրագրել իրենց ներկայությունը»,– ընդգծել Է Պեսկովը:
 
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը, դա դժվար թե նպաստի իրավիճակի հանգուցածումանը, սակայն «եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը, օգնել նոր իրականության մեջ ԼՂ–ի հայ բնակչության ինտեգրմանը, դա կարելի է միայն ողջունել»: Ըստ Պեսկովի` դրա համար, սակայն, անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։
 
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել ԼՂ–ում հայ բնակչության իրավունքների պաշտպանման ուղղությամբ։
 
«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեզ մտերիմ պետություն։ Հայերը մեզ հարազատ ժողովուրդ են. դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան ամբողջ Հայաստանում։ Զգալիորեն ավելի շատ: Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կշարունակենք նրա հետ աշխատել նաև, որպեսզի պաշտպանվեն ԼՂ բնակիչների բոլոր իրավունքները, նկատի ունենք ղարաբաղցի հայերին»,– ասել է Պեսկովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը