Բենզինի պահեստի պայթյունից տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ


Բենզինի պահեստի պայթյունից տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ

  • 25-09-2023 21:56:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
 
«Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։
 
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն