ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտին միանալու հարցը


ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտին միանալու հարցը

  • 26-09-2023 14:12:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալու հարցը, տեղեկացնում են խորհրդարանից։
 
Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո ստատուտի վավերացման հարցը քննարկվի ԱԺ լիագումար նիստում։
 
Երևանն ամենաբարձ՝ վարչապետի մակարդակով է հայտնել, որ պատրաստվում է վավերացնել Հռոմի կանոնադրությունը։
 
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի ուղերձում հայտարարեց, որն Հռոմի ստատուտին միանալը «հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:
 
«Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրեցինք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, և այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասել էր վարչապետը։
 
Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականին, բայց մինչև հիմա չի վավերացրել։
 
Այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
 
Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:
 
Ռուսական կողմը մտահոգություններ ունի, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար:
 
Արտակ Խուլյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը