ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ


ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ

  • 30-09-2023 13:26:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
 
ՄԱԿ-ի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է այցելել տարածաշրջան:
 
Առաքելությունը հիմնականում կգնահատի մարդասիրական կարիքները, ասել է ՄԱԿ-ի խոսնակը` հավելելով, որ մարմինը մուտք չի ունեցել տարածաշրջան «մոտ 30 տարվա ընթացքում»:
 
«Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են առաքելություն իրականացնել տարածաշրջանում, առաքելությունը տեղի կունենա շաբաթավերջին»,- լրագրողներին ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը