Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ


Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ

  • 03-10-2023 16:01:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ, տարեցներ, «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեսակապով երեքշաբթի օրը ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Մարկո Սուչին՝ դատարկ քաղաքը բնորոշելով «սյուրռեալիստական»։
 
Նա տեսակապով միացել է Ժնևում կազմակերպված բրիֆինգին, ասելով, որ հիմա բարձրախոսներով փորձում են գտնել միայնակ ու լքված մարդկանց։ Նրանք գտել են անկողնային հիվանդ Սյուզաննային, որը օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում և թերսնված էր, չնայած հարևանները նրա համար սննունդ էին թողել։ Շտապօգնության մեքենայով նրան տարհանել են Հայաստան։
 
Մարկո Սուչին ասել է, որ փողոցներում պարեկություն է անում ադրբեջանական ոստիկանությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը