Բաքուն կրկին պնդում է՝ Երևանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ են 25 տոկոսով


Բաքուն կրկին պնդում է՝ Երևանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ են 25 տոկոսով

  • 25-06-2024 14:56:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ չեն և ոչ բոլոր տարածքներն են ներառում, հայտարարել է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության՝ ANAMA-ի ղեկավար Վուգար Սուլեյմանովը։
 
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների տրամադրած փաթեթում ներառված են միայն ռազմական բախումների տարածքները։
 
44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։
 
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։ Պաշտոնական Երևանն էլ այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը