Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու Սլովենիայի դիրքորոշումը. Նիկոլ Փաշինյան


Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու Սլովենիայի դիրքորոշումը. Նիկոլ Փաշինյան

  • 25-06-2024 15:06:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբին` Պետականության օրվա առթիվ:
 
Ուղերձում նշված է.
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի` Պետականության օրվա կապակցությամբ:
 
Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Սլովենիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։
 
Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Սլովենիայի աջակցության համար:
 
Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն անվերապահորեն աջակցելու հարցում Սլովենիայի դիրքորոշումը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը