Հայկական ժամանակ. Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գաղափարները տարածող տելեգրամյան ալիքում հաստատել են «Հայկական Ժամանակ»-ի՝ ավելի վաղ հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Գալստանյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
Բացի այդ, նա հանդիպել է նաև ՀՀ մյուս նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Նշվում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն էլ ներկայացրել է հարգելի պատճառ, որով պայմանավորված՝ հանդիպում դեռևս չի եղել:
Ավելի վաղ գրել էինք, որ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը երեկ՝ սեպտեմբերի 10-ի երեկոյան, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ գնացել է Սերժ Սարգսյանի տուն: