1lurer. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի կառավարությանը՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, «մտածել գունավոր մետաղների, մասնավորապես՝ ուրանի, տիտանի և նիկելի արտահանման որոշակի սահմանափակումների մասին», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Սահմանափակում են մեր երկիր մի շարք ապրանքների մատակարարումները, բայց գուցե մե՞նք էլ մտածենք որոշակի սահմանափակումների մասին՝ ուրանի, տիտանի, նիկելի»,- ասել Է Պուտինը ՌԴ վարչապետ Միշուստինին՝ տեսակապով կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
«Ընդհանուր առմամբ, եթե դա մեզ չի վնասի, ապա կարող ենք մտածել արտաքին շուկա ոչ միայն իմ նշած, այլև մյուս ապրանքների մատակարարման որոշակի սահմանափակումների մասին»,-շարունակել է նախագահը։
Ուկրաինայում պատերազմի համար պատժամիջոցների պատճառով «Նորնիկելի» մետաղների վաճառքից ստացված հասույթն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կրճատվել է 22%-ով՝ մինչև 5,6 մլրդ դոլար:
Ամբողջ տեխնոլոգիական ցիկլով տիտանի՝ աշխարհի խոշորագույն արտադրողը՝ ВСМПО-Ависма -ն, 2023 թվականի աշնանն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։ «Ռոսատոմ» կորպորացիան չի հրապարակել 2023 թվականի վերջին Ռուսաստանի Դաշնությունից ուրանի արտահանման ծավալները, սակայն անցյալ տարվա զեկույցում նշել է, որ զբաղեցնում է միջուկային վառելիքի համաշխարհային շուկայի 17%-ը։