Բայդենն Իսրայելին խորհուրդ է տալիս Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու այլընտրանք գտնել


Բայդենն Իսրայելին խորհուրդ է տալիս Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու այլընտրանք գտնել

  • 05-10-2024 10:52:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իսլամական Հանրապետության դեմ կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել։
 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելին առաջարկել է Իրանի նավթային օբյեկտներին հարված հասցնելու այլընտրանք գտնել։
 
Սպիտակ տանն իր ելույթում Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը դեռ չի որոշել` ինչպիսի հարված է հասցնելու Իրանի վերջին գրոհին ի պատասխան։
 
«Իսրայելցիները դեռ չեն որոշել ինչպիսի պատասխան տալ։ Դա այժմ քննարկվում է։ Նրանց փոխարեն ես կմտածեի նավթի հանքերին հարվածներ հասցնելու այլընտրանքի մասին», – ասել է նա։
 
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել, այդ թվում էներգետիկ հատվածի մասով։ Պատժամիջոցների հարցն այժմ քննարկվում է։
 
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 %-ը խոցել են թիրախները։
 
Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները հարված են հասցրել իսրայելական Աշկելոնի շրջանում գտնվող գազային հանգույցներին, ինչպես նաև իսրայելական Նևաթիմ ավիաբազային:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը