Ակտիվորեն աշխատում ենք միջազգային իրավապահ կառույցների հետ. Կոստանյանը՝ գերիների վերադարձի մասին
07-11-2024 14:58:38 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և մեզ փոխանցում են տեղեկատվություն նաև նրանց առողջական վիճակի մասին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Բացի դրանից՝ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային իրավապահ կառույցների և տարբեր այլ գործընկերների հետ, օրինակ՝ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի հետ, որոնք հստակ մանդատ ունեն այս խնդիրներով զբաղվելու»,- ասաց նա:
Անդրադառնալով COP-29-ից առաջ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր վերադարձի հարցին, Վահան Կոստանյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ի առաջնահերթությունների թվում է մեր բոլոր հայրենակիցների վերադարձի հարցը»: