Եվրոպայում սկսել են քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը՝ «տարածք՝ անվտանգության դիմաց» սխեմայով. WP


Եվրոպայում սկսել են քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը՝ «տարածք՝ անվտանգության դիմաց» սխեմայով. WP

  • 14-11-2024 15:11:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները սկսել են քննարկել պատերազմը դադարեցնելու հնարավորությունը Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների արդյունքում՝ նախատեսելով տարածքների զիջումներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես պետք է գնա որոշակի զիջումների, և Ուկրաինան պետք է ստանա անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչը պահանջում է շարունակել օգնել նրան զարգացնել իր ռազմական հզորությունը:
 
Չնայած շարունակական աջակցության մասին հայտարարություններին՝ եվրոպացի որոշ դաշնակիցներ աստիճանաբար սկսել են հիմք դնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների համար, գրում է The Washington Post-ը՝ հիմնվելով եվրոպական և ՆԱՏՕ-ի երկրների 10 ներկա և նախկին դիվանագետների հետ զրույցների վրա: Նրանք ընդունում են, որ Ուկրաինային հնարավոր տարածքային զիջումների մասին խոսակցություններն այլևս նախկինի նման մերժում չեն առաջացնում՝ նշելով, որ դիվանագետներն այժմ դրանք ձևակերպում են ոչ թե որպես «հող՝ խաղաղության դիմաց», այլ որպես «հող՝ անվտանգության դիմաց»։
 
«Սա միանշանակ այլևս ծայրաստիճան շահարկում չէ»,- ասել է արևմտյան պաշտոնյաներից մեկը: Եվրոպացի քաղաքական գործիչները կարծում են, որ պետք է մեծացնեն Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ հնարավոր խաղաղ բանակցություններում նրա դիրքերն ամրապնդելու համար։ Նրանք նաև ցանկանում են խուսափել անակնկալներից, եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսի բանակցել գործարքի շուրջ: Անցյալ շաբաթ Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ընթրիքի ժամանակ շատերը կողմ են արտահայտվել Ուկրաինային դրամական և ռազմական աջակցությունը պահպանելու համար և քննարկել են, թե ինչպես ապահովել ֆինանսավորում, եթե ամերիկյան օգնությունը դադարեցվի, ասել են WaPo-ի աղբյուրները:
 
 
Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը