Բաքվի անընդունելի հայտարարությունները խաթարում են համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը. Բորել


Բաքվի անընդունելի հայտարարությունները խաթարում են համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը. Բորել

  • 14-11-2024 15:43:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր էջում վրդովմունք է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ԵՄ-ին, Ֆրանսիային և Նիդերլանդներին ուղղված մեղադրանքների կապակցությամբ:
 
«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը»,-գրել է Բորելը և վստահեցրել, որ ԵՄ-ն աջակցում է Ֆրանսիային ու Նիդերլանդներին։
 
Նա ընդգծել է, որ Եվրամիությունն ու նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են և աջակցում են կլիմայի փոփոխության դեմ պայքարում գործընկերներին ամբողջ աշխարհում:
 
Բորելը Ալիևին նաև հիշեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին:
 
«Մենք նաև անընդունելի ենք համարում Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և ՀԿ-ների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների կրիտիկական իրավիճակին»,- գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը