Մեծ Բրիտանիան զգուշացրել Է Պուտինին. «Մենք տեսնում ենք ձեզ»


Մեծ Բրիտանիան զգուշացրել Է Պուտինին. «Մենք տեսնում ենք ձեզ»

  • 23-01-2025 14:18:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի հետ կապված նավերի հնարավոր սաբոտաժի աճող մտավախությունների ֆոնին՝ Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թե «մենք գիտենք՝ ինչ եք անում, մենք տեսնում ենք ձեզ»:
 
Լոնդոնի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ թագավորական ռազմածովային ուժերը հետևել են «ռուսական լրտեսական նավին», որն անցնում էր Մեծ Բրիտանիայի ջրերով:
 
Պաշտպանության նախարար Ջոն Հիլին հունվարի 22-ին խորհրդարանին ասել է, որ «Յանտար» նավը «օգտագործվել է հետախուզական տվյալներ հավաքելու ու Մեծ Բրիտանիայի կարևոր ստորջրյա ենթակառուցվածքի քարտեզներ կազմելու համար»:
 
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Բալթիկ ծովում, և երբ ստորջրյա էլեկտրահաղորդման գծերը և ինտերնետային մալուխները վնասվել են ենթադրաբար Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավերի դիվերսիայի արդյունքում:
 
Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ իր զինված ուժերը կսահմանեն նաև ծովային պարեկություն և կտրամադրեն հսկողական ինքնաթիռներ՝ Բալթիկ ծովում սուզանավային մալուխների վնասվելուց հետո ՆԱՏՕ-ի պատասխան գործողություններն ուժեղացնելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը