Մենք խաղաղությունը չենք խնդրում, ունենք առաջարկներ․ ԱԽ քարտուղար


Մենք խաղաղությունը չենք խնդրում, ունենք առաջարկներ․ ԱԽ քարտուղար

  • 23-01-2025 14:25:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանի մոտեցումը հստակ ձևակերպված է․ օրինակներից մեկը ապաշրջափակումն է, և Հայաստանն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկը»:
 
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ «Խաղաղության խաչմերուկն» է տարածաշրջանում ապաշրջափակման հայկական կողմի տեսլականը:
 
«Մենք խաղաղությունը չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին:
 
Մենք ապաշրջափակման հարցում առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկը», խաղաղության պայմանագրի հարցում առաջարկել ենք լուծումներ, և մենք շարժվելու ենք այս ուղղությամբ. սա շարունակելու է մնալ մեր օրակարգը»,- ասաց նա:
 
Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ հայկական կողմը առաջարկություններ է փոխանցել Ադրբեջանին այն երկու հոդվածների վերաբերյալ, որոնց մասով վերջնական համաձայնություն դեռ չկա: Այժմ հայկական կողմը սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը