ԱՄՆ-ը Չինաստանի հետ հարաբերություններում առաջնորդվելու է ամերիկյան ժողովրդի շահերով․ Ռուբիո
25-01-2025 13:03:30 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.Չինաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կլինի ամերիկացի ժողովրդի շահերի հարգումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում։
«Պետքարտուղարն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը կզարգացնի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերություններ, որոնք առաջ են մղում ԱՄՆ շահերը և առաջին տեղում են դնում ամերիկացի ժողովրդին», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, Վան Ին ուրբաթ օրը Վաշինգտոնին կոչ է արել պահպանել շփումները, լուծել տարաձայնությունները և ընդլայնել համագործակցությունը։