Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ


Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

  • 07-02-2025 15:40:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
 
Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները:
 
Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, տևական ժամանակ ձեռնամուխ չի եղել անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ընթացքը լուծելու հարցին:
 
Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի հունվարի 31-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
 
Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:
 
Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն